Հայտնի է դարձել Երեւանում, այսօր` մայիսի 28-ի գիշերը անհայտ հանգամանքներում երիտասարդի մահվան հանգամանքները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 28-ին, ժամը 01.14-ին «1-03» ծառայության հերթապահ բժշկից տեղեկություն է ստացվել, որ Ազատության պողոտայում` «Գոլդեն փալաս» հյուրանոցի դիմացի բարձրությունից (մոտ 7-8 մ) մարդ է ընկել: Դեպքի վայր ժամանած «1-03» ծառայության աշխատակիցներին չի հաջողվել գտնել տուժածին:

Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ եւ ՃԿԿ օպերատիվ խմբերը: Դեպքի մասին տեղյակ է պահվել «1-02» ծառայությանը:

Ժամը 01.24-ին փրկարարները ձորակում (մոտ 7 մ)՝ Սելավատարի մեջ, հայտնաբերել են 25-ամյա Սարգիս Հակոբյանի դին: Ժամը 03.29-ին փրկարարները դիակը դուրս են բերել եւ հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին:

Ոստիկանության Արաբկիրի բաժնից հաստատեցին, որ Սարգիս Հակոբյանը պարեկապահակային ծառայության աշխատակից է: