Մոսկովյան հոգեբույժները «Շիկահեր Տարզանին»` Վյաչեսլավ Դացիկին մեղսունակ են ճանաչել: Նրան տեղափոխել են Սանկտ-Պետերբուրգ, որտեղ այսօր` մայիսի 28-ին, տեղի կունենա նրա գործով առաջին դատավարությունը:
Ամբաստանյալի մայրը գոհ է հոգեբուժական փորձաքննության արդյունքներից, հաղորդում է Fontanka.ru-ն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Շիկահեր տարզանը» 2010-ի ամռանը հարձակվել էր եկեղեցու վրա, հրդեհել այն եւ փախել Լենինգրադի մարզի հոգեբուժարանից:
Հոգեկան խնդիրներ ունենալու պատճառով գերծանրքաշային մարզիկը 2007-ին տեղափոխվել էր հատուկ ռեժիմով հոգեբուժարան` պարտադիր բուժման: Այս ամառ նրան տեղափոխել են սովորական հիվանդանոց, որտեղից նա կարողացել է փախչել:
«Սլավյանսկի սոյուզ» ազգայնական կազմակերպության ակտիվիստը լքել է հոգեբուժարանը օգոստոսի 21-ին` ձեռքերով ծռելով մետաղյա ցանցը: Փախուստի հաջորդ օրը ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ թալանել են քաղաքի բջջային կապի սրահներից մեկը: Ակնատեսների նկարագրությունից երեւում է, որ հանցագործը եղել է հենց Դացիկը:
Բացի սպորտից ու քրեական հակումներից, Դացիկը հայտնի է նաեւ իր քաղաքական գործունեությամբ: Նա «Սլավյանսկի սոյուզ» ազգայնական կազմակերպության ակտիվիստներից է, որի գործունեությունը 2010-ին դատարանի որոշմամբ դադարեցվել է:
2007-ին դատարանը նրան անմեղսունակ էր ճանաչել, սակայն հետագա փորձաքննություններով նա մեղսունակ է ճանաչվել եւ պետք է պատասխան տա իր գործողությունների համար:



























