NASA-ն «աստղային հետքի» զարմանալի լուսանկարներ է հրապարակել, որոնք ավելի շատ հիշեցնում են ֆանտաստիկ ֆիլմի կադրեր: Լուսանկարներն արել է Միջազգային տիեզերակայանի անձնակազմի ինժեներ Դոն Պետիտը Երկրից 386 կմ հեռավորության վրա:
Սովորաբար «աստղային հետքի» լուսանկարներն արվում ն 10-15 րոպեանոց ձգձգմամբ: Պետիտը պարզել է, որ նորագույն թվային խցիկների օգտագործման ժամանակ հարկավոր է միավորել մի քանի լուսանկարներ, անհրաժեշտ էֆեկտն ստանալու համար:
Առավելագույն ձգձգումը 30 վայրկյան է ստացվում: Այսպես, նման լուսանկարնրի ստացման համար Պետիտը 46 լուսանկար է օգտագործել, հաղորդում է The Daily Mail-ը:
Դոն Պետիտն իր երկրորդ տիեզերակայան թռիչքին մեկնել է անցած տարվա դեկտեմբերին եւ լուսանկարում է Երկիրը տարբեր դիրքերից:




























