Ամերիկացի զինվորականները պատրաստ են հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան` АВС հեռուստաալիքի եթերում: Միաժամանակ, նա նշել է, որ Վաշինգթոնը դեռեւս հույս ունի, որ դիվանագիտական ճակատում կհաղթանակի:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը եւ ողջ միջազգային հանրությունը թույլ չեն տա, որ Իրանում միջուկային զենք ստեղծվի: Այդ քաղաքականության շրջանակներում, Թեհրանի դեմ խիստ պատժամիջոցներ են կիրառվում, ասել է նա: Պանետայի ներկայացմամբ, այդ նպատակին հասնելու համար կարող են օգտագործվել բոլոր հնարավորությունները, հաղորդում է NEWSru.co.il-ը:

Միաժամանակ, Լեոն Պանետան ընդգծել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պլաններ է մշակել տարբեր դեպքերի համար, այդ թվում Իրանի դեմ պատերազմը: