Երկու տիբեթցի վանականներ ինքնահրկիզվել են Տիբեթի մայրաքաղաք Լհասի բուդդայական տաճարի մոտ: Նրանցից մեկը տեղում մահացել է: Իրավապաշտպանների կարծիքով, միայն այս տարի, բողոքելով Տիբեթի նկատմամբ Պեկինի քաղաքականության դեմ, ինքնահրկիզվել է 30 տիբեթցի:

Թղթակիցների փոխանցմամբ, վերջին 2 տարում ինքնահրկիզումների ալիքը դեռ Լհասի շրջան չէր հասել, գրում է «Արգումենտի.ռու»-ն:

Պեկինի պաշտոնատար անձինք հայտարարել են, որ ինքնահրկիզվող վանականները մասնակցում են Տիբեթը Չինաստանից անջատելու շարժմանը, սակայն BBC-ի տեղի թղթակիցը նշել է, որ տիբեթցիների բողոքի ակցիաները արտացոլում են միայն չինական իշխանություններից տիբեթցիների դժգոհությունը: