Իրանը նախատեսում է եւս երկու ատոմակայան կառուցել, այդ թվում մեկը Բուշերի նահանգում, որտեղ արդեն գործում է մեկ ատոմակայան: Այս մասին հայտնել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն Ֆերիդուն Աբասին:
Նա նշել է, որ Բուշերի երկրորդ ատոմակայանի շինարարությունը կսկսվի իրանական օրացույցով հաջորդ տարի (2013-ի մարտից մինչեւ 2014-ի մարտ):
Նոր ատոմակայանի հզորությունը կկազմի հազար ՄՎտ, հաղորդում է իրանական Mehr գործակալությունը:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտարարել է նաեւ, որ մինչեւ 2012-ի վերջ գործող «Բուշերի» ատոմակայանը կգործի ամբողջ հզորությամբ:
Ներկայումս Բուշերի ատոմակայանն աշխատում է 75 տոկոս հզորությամբ:




























