Ռուսաստանը պահանջում է հետաքննել սիրիական Հուլա գյուղում կատարվածը, երբ մարդիկ էին զոհվել: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Յեհգի հետ հանդիպմանը:
Նա նաեւ նշել է, թե խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունը հրահրվել էր Քոֆի Անանի այցի նախօրեին:
Լավրովի խոսքով, Մոսկվան կարծում է, որ ողբերգության համար մեղավոր են ինչպես կառավարական ուժերը, այնպես էլ զինված ընդդիմությունը:
Լավրովն ասել է, որ մայիսի 27-ին հեռուստախորհրդաժողովի ընթացքում գեներալ Ռոբերտ Մուդը հաստատել է, որ Հուլայի հատվածում հրետանային եւ տանկային գնդակոծումների հետքեր կան, նաեւ դիակներ` մոտ հեռավորությունից հրազենային վնասվածքներով:



























