Նոյեմբերի 3-ին պետք է լիներ նիստը, բայց մեր նախաձեռնությամբ այդ հարցի քննարկումը մեկ շաբաթով հետաձգել ենք։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով նրան, որ Հայաստանը դիմել էր ԵԱՏՄ կոլեգիային՝ Ռուսաստանի գործողությունները առևտրային բարիեր ճանաչելու մասով։
«Այն սահմանափակումները, որ Հայաստանի նկատմամբ կիրառվել են, եթե ԵԱՏՄ անդամ երկրները այդտեղ խնդիր չտեսնեն, անդամ մյուս երկրները պետք է սպասեն իրենց հերթին»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է դեկտեմբերին կայանալիք ԵԱՏՄ նիստին, որտեղ նաև Հայաստանի մասով կարող է որոշում ընդունվել, հնարավո՞ր է, որ Հայաստանի անդամացությունը ԵԱՏՄ–ին կասեցվի, Պապոյանն ասաց. «Ես իհարկե չեմ կարող բացառել խելագարության կանխավարկածը, բայց ես չեմ կարող առաջնորդվել խելագարության կանխավարկածով։ Այդպիսի բան անելը հակաիրավական է, նման բան աշխարհում գոյություն չունի։ Ես չեմ կարող թույլ տալ ինձ շարժվել խելագարության կանխավարկածով, և ես կարող եմ ասել, որ կլինի թեժ քննարկումորի արդյունքում պիտի որ այդ պայմանավորվածություններ այնուամենայնիվ լինեն»։











