Իրանի խորհրդարանն այսօր` մայիսի 28-ին, Ալի Լարիջանիին խորհրդարանի խոսնակ է ընտրել: Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, քվեարկության ժամանակ Լարիջանին ստացել է 173 ձայն` 275 հնարավորից: Մյուս թեկնածուի` Գոլամ Ալի Հադադ-Ադելի օգտին քվեարկել է 100 պատգամավոր:
Իրանի խորհրդարանի կանոնակարգի համաձայն, ֆորմալ առումով Լարիջանին ժամանակավոր է ընտրվել խոսնակի պաշտոնում, մինչեւ պաշտոնապես հաստատվեն նոր գումարման խորհրդարանի պատգամավորների մանդատները, հաղորդում է Iran.ru-ն:
Իրանում խորհրդարանական ընտրություններն ավարտվել են մայիսի 4-ին, երբ կայացել է համաժողովրդական քվեարկության երկրորդ փուլը: Այդ ժամանակ պայքարը գնում էր խորհրդարանի 290 տեղանոց խորհրդարանի 65 տեղի համար:
Ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն, երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կողմնակիցներն ստացել են ընդամենը 13 տեղ, իսկ ընդդիմությունը` 41 տեղ, եւս 11 թեկնածուներ ընտրվել են որպես անկախ պատգամավորներ:
Մայիսի 2-ին կայացած ընտրությունների առաջին փուլում ձայների մեծամասնությունն ստացել է կոալիցիայի կազմում ընդգրկված պահպանողականներն ու Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի կողմնակիցները:




























