Հայտնի ռուս հեռուստահաղորդավար Իվան Դեմիդովը դարձել է Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Կեդինսկիի տեղակալ: Այս պաշտոնում «Օբոզի» խմբագիրը պատասխանատու կլինի կինեմատոգրաֆի համար, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Իվան Դեմիդովը կզբաղեցնի կինոյի, մշակույթի ոլորտում հեղինակային իրավունքների խնդիրներով զբաղվող փոխնախարար Եկատերինա Չուկովսկայայի տեղը:
«Նեզավիսիմայա գազետան» գրում է, որ մշակույթի նոր նախարարի նման լուրջ կադրային փոփոխությունը կասկածի տակ է դնում նրա ապագա թիմի պրոֆեսիոնալիզմը:
Իվան Դեմիդովը 1990-ին դարձավ «ՎԻԴ» հեռուստաընկերության հիմադիրներից մեկը, հեռուստածրագրեր է ղեկավարել «TV-6»-ում, 1996-ից ղեկավարել է «TV-6-Մոսկվա» հեռուստաալիքը:
Իր քաղաքական կարիերան նա սկսել է 2005 թվականին, ընդգրկվելով իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության «Երիտասարդ գվարդիայի» ղեկավարության կազմում: Նա կուսակցությունում պայքարել է պատմական խեղաթյուրումների դեմ: 2010-ից աշխատել է նախագահի աշխատակազմում` պատասխանատու լինելով հասարակական եւ կրոնական կազմակերպությունների համար:



























