Ռուսաստանի Բրյանսկ քաղաքում սպանել են ադրբեջանական համայնքի ղեկավար Մագոմեդ Ալիեւին: Վարձու մարդասպանը մի քանի գնդակ է արձակել նրա ուղղությամբ եւ թաքնվել դեպքի վայրից:
vВryanske.com-ի տվյալներով, Ալիեւը Բրյանսկում ապրում էր 30 տարի, նա կին եւ չորս երեխա ուներ: Նրան նաեւ ճանաչում էին Յուրի անունով:
Նրա դեմ մահափորձ նախկինում էլ կատարվել է: Նա ծանր վիրավորվել էր ձեռքից եւ անգամ հաշմանդամության կարգ ստացել:
Սպանության վկաները մի քանիսն են, սակայն մարդասպանի դեմքը լավ չեն հիշում: Մարդասպանը վազել է դեպի «Ֆորդ» մեքենան, եւ, վարորդին սպառնալով զենքով, փախուստի դիմել:


























