Իսրայելում 12-ամյա տղան եղբոր հետ խաղալիս կախել է ինքն իրեն: Ռամի Ավադին եւ նրա 10-ամյա եղբայրը խաղալիս են եղել տան երկրորդ հարկում: Նա, իբր, եղբորն ասել է, որ կարող է կախվել, որից հետո եղբայրը վախեցել է եւ վազել առաջին հարկ` ծնողների մոտ, հաղորդում է MIGnews.com-ը:

Երբ ծնողները վազել են երկրորդ հարկ, Ռամին արդեն չէր շնչում: Որդուն փրկելու ծնողների բոլոր փորձերն ապարդյուն են անցել: