Կաննի 65-րդ կինոփառատոնում լավագույն կարճամետրաժ ֆիլմ է ճանաչվել թուրք ռեժիսոր Ռեզան Էզիլբասի «Լռությունը»:

Cinéfondation ծրագրի եւ կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրի կազմում են եղել Ժան Պյեռ Դարդենը (նախագահ), Արսինե Խանջյանը, Քարիմ Այնուզը, Էմանուել Կարերը եւ Յու Լիկ-Վայը:

Մրցութային ծրագրին մասնակցել են երիտասարդ դեբյուտանտների 15 ֆիլմեր, որոնք ընտրվել են 1700 ֆիլմերից:

Թուրք ռեժիսորը մրցանակն ստանալիս հայտարարել է, որ այն նվիրում  իր երկրի բոլոր լռակյաց կանանց, սակայն նրա խոսքը չի թարգմանվել: