Սարսափելի ողբերգություն է եղել Մեքսիկայում. Սատանիստ կինը գդալով հանել է սեփական որդու աչքերը:
Ողբերգությունը տեղի է ունեցել մայիսի 24-ի առավոտյան Սան-Ագուստին-Ատլապուլկո գյուղի տներից մեկում, որ գտնվում է մեքսիկական մայրաքաղաքի մերձակայքում, հաղորդում է Reuters-ը: Բազմազավակ մայրը դժգոհ է եղել, որ որդին հրաժարվում է իր պահանջով փակել աչքերը: Այնժամ նա վերցրել է գդալն ու հանել երեխայի աչքերը: Ոստիկանություն զանգել են հարեւանները, որոնք սարսափելի ձայներ են լսել:
Երբ ժամանել են բժիշկները, արդեն ուշ է եղել: Ձախ աչքը քիչ է վնասվել եւ հնարավոր է, տեսողությունը մասամբ վերականգնվի, սակայն բժիշկներն այդքան էլ լավատես չեն:
Ոստիկանները ձերբակալել են 28-ամյա Մարիա դել Կարմեն Ռիոս Գարսիային ու եւս վեց մարդու, ովքեր հանցագործության ականատես են եղել: Նախնական տվյալներով, նրանք եղել են մրնյութի ազդեցության տակ եւ սատանիստական կազմակերպության անդամ են:




























