«Կոմսոմոլսկայա պրավդան» մանրամասներ է հաղորդում Սանկտ-Պետերբուրգում ռեստորատոր Սարգիս Պետիկյանի սպանության վերաբերյալ:

Պարբերականի տվյալներով, մայիսի 27-ին 45-ամյա Սարգիս Պետիկյանը կանգնած է եղել «Կամելոտ» ռեստորանի ներքին բակում եւ բանվորների հետ քննարկել է նոր ինտերիերը: Նրան երիտասարդ է մոտենում ու TT մակնիշի ատրճանակից ընդհուպ կրակում:

Պետիկյանը նետվել է նրա վրա, վերցրել զենքն ու պատասխան կրակով վիրավորել հարձակվողին:

Մարդասպանին հաջողվում է պոկել Պետիկյանի ձեռքից զենքն ու մի քանի կրակոց արձակել եւ փախուստի դիմել: Նրան հետապնդել է սպանվածի եղբայրը` 42-ամյա Խաչատուր Պետիկյանը, ով կես կմանոց հետապնդումից հետո բռնել եւ կապկպել է մարդասպանին:

Ռեստորանի ճանապարհին երիտասարդը մահացել է:

Քննիչները հայտնել են, որ պարզում են հարձակվողի ինքնությունը եւ դրդապատճառները: Քննարկվում են մի քանի վարկածներ` կենցաղային, վրեժ, միջէթնիկ բախում, պատվիրված սպանություն եւ այլն:

Սարգիս Պետիկյանը Սանկտ-Պետերբուրգ է ժամանել 90-ականներին, ստացել Ռուսաստանի քաղաքացիություն: Նա մեկ այլ ռեստորան ուներ Կուլտուրայի պողոտայում` «Ռանդեւուն», որը եւս ձեւավորված էր միջնադարյան ոճով: Խաչատուրը խոհարար էր: Պետիկյանը ամուսնացած էր, երկու անչափահաս երեխա ուներ: Գործընկերները լավ են արտահայտվում սպանվածի մասին: