Խորհրդային էստրադային երգիչ Էդուարդ Խիլը ուղեղի կաթված է ստացել եւ տեղափոխվել Սանկտ-Պետերբուրգի հիվանդանոցներից մեկը: Ինչպես գրում են լրատվամիջոցները, որոշ տվյալներով, նա հիվանդանոցում է գտնվում մեկ շաբաթից մինչեւ մեկ տարի:
Fontanka.ru-ի տվյալներով, այս պահին երգչի վիճակը ծանր է:
Ինչպես գրում է Life News-ը, Էդուարդ Խիլը պարալիզացված է եւ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրա ողջ մարմինը պարալիզացված է եւ նրան արհեստական շնչառություն է միացված:
Հետաքրքիր է, որ ռուս երգիչը Grammy մրցանակաբաշխությանը թեկնածու է եղել:











