Ֆրանսիայում կալանավորել են բասկերի արմատական ԷՏԱ խմբավորման ռազմականացված թեւի առաջնորդներին: Գործողությունը, որին մասնակցել են ֆրանսիացի եւ իսպանացի ոստիկաններ, իրականացվել է Ֆրանսիայի հարավ-արեւմուտքում գտնվող Կոնա քաղաքում: Կալանավորվել են, մասնավորապես, ԷՏԱ-ի ռազմականացված թեւի ղեկավար Օրոիտց Գուրուչագա Գոգորսան եւ նրա տեղակալ Քսավյե Արամբուրոին, հաղորդում է Vesti.ru-ն:

Նախորդ տարվա դեկտեմբերին Ֆրանսիայի հարավ-արեւմուտքում գտնվող Բայոնա քաղաքում կալանավորվել էր ԷՏԱ խմբավորման մեկ այլ ղեկավար Խոսուա Էսպարսան:

ԷՏԱ-ն ստեղծվել է 1959 թվականին, որպես արմատական ազգային ազատագրական կազմակերպություն, հանդես գալով բասկերի երկիրն Իսպանիայից անջատման ջատագով:

Եվրամիությունը եւ ԱՄՆ-ը ԷՏԱ-ն համարում են ահաբեկչական գործողություն: