ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ավագ դասարաններում մեծ հաջողություն է ունեցել համադասարանցիների շրջանում, քանի որ եղել է մարիխուանա ծխողների խմբի պարագլուխը: Այդ մասին ասվում է ամերիկացի լրագրող Դեվիդ Մարանիսսի «Բարաք Օբամա. Պատմություն» գրքում:

«Որպես թմրանյութ ծխողների «ավազակախմբի անդամ»` Բարաք Օբաման ամենահայտնի դեմքերից էր: Երբ դուք Բարրիի եւ նրա ընկերների հետ լինեիք, ու ոչ խորը քաշեիք pakalolo-ն (մարիխուանան հավայան ժարգոնով), ձեզ կտուգանեին, իսկ հաջորդ անգամ չէին կանչի քաշելու»:

1995թ. ինքնակենսագրության մեջ Օբաման իսկապես գրել է, որ հաճախ է մարիխուանա ծխել եւ այն օգնել է իրեն: Բայց նա շեշտել է, թե չի հպարտանում դրանից. «Դա սխալ է եղել»:

Օբամայի վարչակազմում կարծում են, որ հրապարակման պատրաստվող գիրքը չ վնասի նախագահին: Նախ, նա երբեք չի հերքել այդ փաստը, նաեւ ամերիկացիների 56 տոկոսը հանդես է գալիս մարիխուանայի օրինականացման օգտին: