Պակիստանում 4 կանանց եւ երկու տղամարդկանց մահապատժի են ենթարկել հարսանիքում երգելու եւ պարելու համար: Համայնքի խիստ սովորությունները պահանջում են, որ կանայք եւ տղամարդիկ պետք է իրարից առանձին լինեն:
Ինչպես հաղորդում է «Նեզավիսիմայա գազետան»` վկյակոչելով AFP-ն, Կոխիստանի շրջանի լեռնային գյուղերի մեկի հարսանիքի հյուրերին նկարահանել են բջջային հեռախոսով:
Տեղի հոգեւոր առաջնորդները նրանց նկատմամբ մահապատժի որոշում են կայացրել:
Միաժամանակ, տեղի ոստիկանության ներկայացուցիչը կարծում է, որ նման որոշման պատճառը միջցեղային թշնամությունն է, իսկ տեսանյութում չի երեւում, որ կանայք ու տղամարդիկ միասին են: Նրա խոսքով, այնտեղ երեւում են 4 երգող կանայք, ապա այլ դրվագում երեւում է պարող տղամարդ, այնուհետեւ եւս մեկը, ով պարզապես նստած է:




























