Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին դիմել է Ստւրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Մոսկվայում մարտի 5-ին հանրահավաքից հետո խաղաղ հավաքների ազատության իր իրավունքը խախտելու համար:

Նավալնիի ներկայացուցիչ Կոնստանտին Տերեխովը հայտնել է, որ իր բողոքում Նավալնին խնդրում է եվրադատարանին ոստիկանության եւ դատարանի գործողությունները իրավունքների խախտում համարել: «Դատարանը հանրահավաքից հետո իրավապահների գործողություններն օրինական է համարել եւ տուգանել ձերբակալվածներին»,-ասել է փաստաբանը:

Նավալնին բողոքում է նաեւ արդար դատաքննության իրավունքի խախտման դեմ:

Ընդդիմության «Հանուր արդար ընտրությունների» անվանումով բողոքի ակցիան տեղի է ունեցել մարտի 5-ին` Պուշկինի հրապարակում, որը հետո վերաճել է բողոքի երթի: Ոստիկաններն սկսել են ձերբակալել երթի մասնակիցներին, այդ թվում Նավալնիին, «Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովին եւ «Համերաշխություն» շարժման համանախագահ Իլյա Յաշինին: