Ես միտք եմ ունեցել օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու և մեր նախարարության անունը փոխելու։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Անկեղծ եմ ասում, ես մտածել եմ՝ դնենք օրենքի նախարարություն, բայց հետո մտածել եմ՝ ինչ ապօրինի բան լինի, պետք է գան ինձ հարցնեն՝ դուք օրենքի նախարարություն եք, չեք տեսնում այս ինչ ապօրինի բաներ են կատարվում։

Ժողովուրդ ջան, մենք արդարադատության ոլորտում քաղաքականություն ենք մշակում, արդարադատության պատասխանատուն մեր երկրում այլ մարմիններ են»,–ասաց նա։