Քալիֆորնիայի բնակիչ, սուր զգաղոցությունների սիրահար 80-ամյա Լավերնա Էվերեթը հրաշքով է կենդանի մնացել` թռչելով անկարգելով (պարաշյուտ): Տարեց կինը կենդանի է մնացել շնորհիվ նրան ուղեկցող պրոֆեսիոնալ ինստրուկտորի: 80-ամյակի կապակցությամբ անկարգելով թռչելու միտքը ծեր կնոջը հուշել են ընկերուհիները:
Երբ օդանավը անհրաժեշտ բարձրություն է հավաքել, տիկին Էվերեթը մտքափոխ է եղել եւ նրան ուղեկցող ինստրուկտորը երկար ժամանակ համոզել է կնոջը հաղթահարել սեփական վախը եւ անել առաջին քայլը: Օդանավի բաց դռան մոտ լուրջ վեճ է ծագել, որի ընթացքում Լավերնան փորձել է դիմադրել իրենց օդանավից դուրս նետող ինստրուկտորին, հաղորդում է NEWSru.com-ը:
Երբ զույգն արդեն օդում է եղել, իսնտրուկտորը սարսափով նկատել է, որ տատիկը քանդած է եղել պարաշյուտի ամրագոտին եւ փրկարար պարկը կախվել է նրա ծնկներից: Ինստրուկտորը ամուր գրկել է ծեր կնոջը եւ կարողացել է բացել սեփական պարաշյուտը:
Զույգն անվնաս վայրէջք է կատարել, թեեւ երկուսն էլ եղել են շոկի մեջ:











