NEWS.am-ի նկարահանող խումբն այժմ Արագածոտնի մարզի Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի վայրում է։

Մեր թղթակցին որոշ մանրամասներ են հայտնի դարձել 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարից։ Կցորդիչով բեռնատարն Ապարանից Երևան էր գնում։ Բեռնատարը բախվել է էլեկտրասյանը, այն տապալել, ապա բախվել այլ ավտոմեքենաների, այնուհետև հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ճանապարհին կից տեղադրված վագոն–տնակը նույնիսկ գետնին է հավասարեցրել։

Այժմ դեպքի վայրում են ոստիկանները, քննիչները, շտապ օգնության խմբերը։ Տարածքն ամբողջությամբ սահմանազատված է, երթևեկությունը պարբերաբար փակվում է, կամ կազմակերպվում միակողմանի։

Նշենք, որ զոհերի ինքնությունները դեռ հայտնի չեն։