Եգիպտոսում ընտրությունների բարձրագույն հանձնաժողովը հայտարարել է երկրում նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները: Ըստ այդմ, երկրորդ փուլ են անցնում «Մահմեդական եղբայրների» թեկնածու Մուհամեդ Մուրսին եւ Հոսնի Մուբարաքի նախագահության տարիների վերջին վարչապետ Ահմեդ Շաֆիքը:
Այդ մասին, Կահիրեում, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է հանձնաժողովի ղեկավար Ֆարուք Սուլթանը: Նա ընտրությունները համարել է «ժողովրդավարական եւ թափանցիկ»:
Նրա խոսքով, Մուրսին զբաղեցրել է առաջին տեղը, հավաքելով 5, 764 մլն ձայն, իսկ Շաֆիքի օգտին քվեարկել են 5,505 մլն ընտրողներ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Երրորդ տեղում է անկախ թեկնածու, սոցիալիստ Համդին Դաբահին, ով ստացել է 20 տոկոս ձայն:
Եգիպտոսի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա հունիսի 16-17-ին:




























