Այսօր՝ նոյեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07:25-ի սահմաններում 64-ամյա Գեղամ Հ.-ն, իր վարած «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենայով Գևորգ Չաուշի փողոցում՝ «Տիտան» սուպերմարկետի հարևանությամբ հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 72-ամյա Գուրգեն Կ.-ին, հաղորդում է Shamshyan.com—ը։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 103 շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Կայքի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան սպասարկում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին՝ ժողովրդին հայտնի Բլեյանի դպրոցին։





























