Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում մայիսի 28-ին, երեւանյան ժամանակով ժամը 14:15-ին պայթյուն է որոտացել, արդյունքում տուժել է 27 մարդ:
Ինչպես հաղորդում է «Agence Franse-Presse»-ը, պայթյունը տեղի է ունեցել առեւտրի կենտրոնում: Ըստ ականատեսների` պայթյունից տուժել է շենքի տանիքը: Ոստիկանության տվյալներով` հրդեհը կարող էր բռնկվել կարճ միացման հետեւանքով, սակայն ահաբեկչության վարկածը եւս չի բացառվում:




























