Այսօր՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Աշտարակ-Վաղարշապատ ավտոճանապարհի Շահումյան բնակավայրում բախվել են 2 «Volkswagen», «Mercedes», «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաներն ու «MAN» մակնիշի բեռնատարը, հաղորդում է Shamshyan.com–ը։
Բախման հետևանքով 2 «Volkswagen»-ները իրարից հեռավորության վրա հայտնվել են ջրատար առվակում։
Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է հիվանդանոց։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։





























