Շուտով Հայաստանի քաղաքացիները կկարողանան կենսաչափական փաստաթղթեր ստանալ արտերկրում։ Այս մասին նոյեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։

Նրա խոսքով՝ երեք ամսվա ընթացքում նախատեսվում է ծառայությունները գործարկել Հայաստանի սահմաններից դուրս, որպեսզի դիվանագիտական ներկայացուցչություններում ևս հնարավոր լինի ստանալ փաստաթղթեր, այդ թվում՝ նույնականացման քարտ։

«Հարցումների թվով առաջատար են Ռուսաստանում, ԱՄՆ-ում և եվրոպական մի շարք երկրներում գտնվող քաղաքացիները», — նշեց նա։