ՎԶԵԲ-ի արտահանման խթանման ծրագրի շրջանակում Կոնվերս Բանկն ու BDO Armenia-ն իրազեկման միջոցառում են կազմակերպել Բանկի ՓՄՁ հաճախորդների համար։ Միջոցառմանը մասնակցել են մի քանի տասնյակ ձեռնարկությունների ներկայացուցիչներ, որոնց ներկայացվել են առաջիկայում անցկացվելիք արտահանման դասընթացների թեմաների ու հնարավորությունների մանրամասները։
Միջոցառման ավարտին մասնակիցները հնարավորություն են ունեցել ստանալ իրենց հուզող որոշ հարցերի պատասխաններ
Արտահանման նոր շուկաները օրախնդիր են
Այսօր Հայաստանի տնտեսությունը դիվերսիֆիկացման կարիք ունի. Երկրի տնտեսության և բիզնեսի զարգացումն անհնար է առանց աևտահանման շուկաների ընդլայնման, միջազգային նոր շուկաներում արտադրանքի իրացման:
Բանկի հաճախորդ «Ալեքսանդրեա Վայնըրի» ընկերության գործարդիր տնօրեն Գրիգոր Ստեփանյանը նշում է. «Մեզ նոր շուկաներ են պետք, որպեսզի մեր արտադրանքը ճանաչելի դառնա տարբեր երկրներում, այդ թվում՝ Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ասիայում։ Կարևոր է հասկանալ՝ ինչպես կարող են կազմակերպություններն ու միջազգային կառույցներն օգնել բիզնեսին գտնել այդ շուկաները և կողմնորոշվել դրանց պահանջներում»։

Արտահանումը կարող է ընկերություններին օգնել ձեռք բերել նոր հաճախորդներ, ավելացնել վաճառքի ծավալներն ու նվազեցնել մեկ շուկայից կախվածությունը։ Այնպես որ, կարևոր է, որ բիզնեսը պատրասլինի արտահանման գործընթացին և հնարավոր խնդիրներին։
Առաջիկա դասընթացները՝ գործնական թեմաներով
Առաջիկա դասընթացների ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն արտահանման պատրաստվածության գնահատումը, շուկայի ուսումնասիրությունը, արտահանման ճանապարհային քարտեզի մշակումը, ինչպես նաև Եվրամիության շուկայի պահանջներն ու հնարավորությունները։
Բի-Դի-Օ Արմենիա-ի հանրային հատվածի և զարգացման մենեջեր Լիլիթ Սարգսյանը տեղեկացրել է, որ դասընթացները կվարեն Եվրամիության կողմից հավատարմագրված փորձագետներ։
«Փորձագետները մասնակիցներին կներկայացնեն, թե ինչպես սկսել արտահանումը և ինչպես օգտագործել ԵՄ շուկայի տարբեր գործիքներն արտահանման ճանապարհային քարտեզը մշակելիս։ Մասնակիցները նաև կկարողանան հարցեր ուղղել և ստանալ պատասխաններ»,- ասել է նա։
Բանկի աջակցությունը՝ նաև գիտելիքով
Կոնվերս Բանկի Ոչ վարկային հաճախորդների փոխհարաբերությունների պատասխանատու Լուսինե Ստեփանյանի խոսքով՝ Բանկը կարևորում է հաճախորդներին աջակցելը ոչ միայն ֆինանսավորման գործիքներով, այլև բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ կիրառական գիտելիքով։
«Որպես բանկ և ֆինանսական գործընկեր՝ մեզ համար կարևոր է ոչ միայն սպասարկել հաճախորդներին կամ ֆինանսավորման գործիքներ առաջարկել, այլև տրամադրել կիրառական գիտելիքներ՝ նրանց բիզնեսի զարգացման համար։ ՎԶԵԲ-ի և BDO Armenia-ի հետ այս նախաձեռնությունը կօգնի հաճախորդներին գտնել միջազգային շուկաներ դուրս գալու նոր հնարավորություններ ու ուղիներ»։
Առաջիկա դասընթացները մասնակիցներին հնարավորություն կտան ստանալու արտահանման և միջազգային առևտրի վերաբերյալ արդիական ու կիրառելի գիտելիքներ։ Դրանք ՎԶԵԲ-ի ոչ ֆինանսական աջակցության ծրագրի մաս են։
Տեսանյութն՝ այստեղ
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:











