«Փակ շուկայի» շինության մեջ պետք է տեղակայվի Երեւանի ամենամեծ «Երեւան -Սիթի» սուպերմարկետը, որը պետք է ունենա չորս հարկ:Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը` վկայակոչելով սեփական աղբյուրը:
«Մեր ունեցած տեղեկություններով, շուկայի վրա նախատեսվում է կառուցել եւս չորս հարկ, սակայն, շուկայի տանիքը չի կարող դիմանալ նման ծանրության, այդ իսկ պատճառով` տանիքը «չեզոքացվում է»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:



























