Կատարի մայրաքաղաք Դոհայի խոշոր առեւտրի տներից մեկում` Villagio Mall-ում, մայիսի 28-իմ` բռնկված հրդեհի զոհ է դարձել 19 մարդ, այդ թվում 13 երեք, մոտ 20 մար ստացել է վնասվածք:
Երեխաները գտնվել են մանկական խաղասրահում: Երեխաներից բացի զոհվել է չորս դայակ եւ հրշեջ ծառայության երկու աշխատակից: Ըստ լրատվամիջոցների, բոլոր զոհվածները այլ երկրների քաղաքացիներ են եղել: Հրդեհի զոհ դարձած երեխաները Իսպանիայի, Ֆրանսիայի, ՀԱՀ-ի, Ճապոնիայի, Ֆիլիպինների եւ Նոր Զելայդիայի քաղաքացիներ էին; Զոհվածների թվում էին նաեւ եվրոպական եւ Մերձավոր Արեւելքի այլ երկրների քաղաքացիներ:
2006թվակակնին բացված Villagio Mall առեւտրի տունը Դոհայի խոշորագույն առեւտրի տներից մեկն է: Նրա տարածքում գտնվում են մեծ թվով խանութներ ու ռեստորաններ, ինչպես նաեւ «Վենետիկ» թեմատիկ այգին, որի այցելուներին առաջարկում են շրջել նավակներով:




























