Մոսկվայում տեղի է ունեցել հարձակում «Էխո Մոսկվի» ռադիոկայանի ավտոմոբիլային մեկնաբան եւ «Մայակ» ռադիոկայանի փորձագետ Սերգեյ Ասլյանյանի վրա: Լրագրողը ստացել է ավելի քան դանակի 20 հարված եւ ուղեղի ցնցում, գրում է izvestia.ru-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Չերտանովսկայա փողոցում մայիսի 28-ին` ժամը 23:15-ին: Հայտնի է, որ հարձակվողները մի քանիսն էին: «Վիրահատությունից հետո Ասլանյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, նա անգիտակից վիճակում է», - հայտնում է Life News-ը` հղում անելով Սկլիֆոսոֆսկու անվան ինստիտուտի աղբյուրին:
Մայիսի 14-ին լրագրողը եթերում անհարգալից է արտահայտվել Մուհամեդ մարգարեի հասցեին, մասնավորապես, կիրառելով նրա նկատմամբ « ցեխից իշխան դարձավ» արտահայտությունը: Դա հարուցել է մուսուլմանական հասարակության կտրուկ բացասական վերաբերմունք:
Զակաբանի մզկիթի իմամն ու հավատացյալները, եւ Թաթարստանի հասարակության ներկայացուցիչները դիմել են Ռուսաստանի Գլխավոր դատախազություն, հայտարարելով, որ վիրավորված են Ասլանյանի խոսքերից:
Ներկայում լրագրողի հիվանդասենյակում հերթապահում են ոստիկանները: Այնտեղ են գտնվում նաեւ քննիչները, որոնք ճշտում են հարձակման հանգամանքները:



























