Մալիի հյուսիսում տուարեգների եւ իսլամիստների համաձայնությունը երկար չտեւեց. Հանուն Ազավադի ազատագրման ազգային շարժումն ու «Անսար ադ- Դին» խմբավորումը հրաժարվեցին ավելի վաղ` հանուն տարածաշրջանի անկախության հայտարարված համագործակցության մասին: Այդ մասինհայտնում է Lenta.ru-ն, հղում անելով Agence France-Presse-ին:

Համատեղ պայքարից հրաժարվելու պատճառ են դարձել սկզբունքային տարաձայնությունները կողմերի միջեւ: Տուարեգները համաձայն չեն ծայրահեղական իսլամիստների ցանկության հետ` կառուել երկիրը բացառապես շարիատի օրենքներով եւ արգելել օտարերկրյա մարդասիրական կազմակերպությունների գործունեությունը:

Ավելի վաղ  NEWS.am –ը հայտնել է, ոչ Մալիում համաձայնության են եկել ապստամբ տուարեգներն ու «Անսար ալ Դին» խմբավորման իսլամիստները: Ըստ այդ համաձայնության` նրանք պետք է միավորեն ուժերը եւ երկրի հյուսիսում հիմնեն սեփական անկախ պետությունը: Հհամաձայնագիրն ստորագրվել է ինքնահռչակ Ազավադ պետության մայրաքաղաք Գաոյում: