Կահիրեում ոչնչացրել են Եգիպտոսի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկի շտաբը: Նրա հակառակորդները մայիսի 28-ի երեկոյան այրել են շտաբը եւ տարել այնտեղից մի քանի համակարգիչ եւ նախընտրական պաստառներ:

Միաժամանակ նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներից դժգոհները սկսել են հավաքվել Թահրիրի հրապարակում: Գիշերվա ընթացքում այնտեղ է հավաքվել մոտ 5 հազ. մարդ, ովքեր չեն ցանկանում իշխանության ղեկին տեսնել նախկին վարչակարգի ներկայացուցչի: Բայց միաժամանակ նրանք չեն ցանկանում հայտնվել «Մուսուլման եղբայրների» ձեռքում: «Մենք ազատություն ենք ուզում»,- ներկայացնում է BBC-ին հանրահավաքի մասնակիցներից մեկի խոսքերը:

Նշենք, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա հունիսի 16-ին: