Նավթի համաշխարհային գներն այսօր` մայիսի 29-ին, բարձրանում են: WTI տեսակի բավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է մինչեւ 91,22 դոլար` մեկ բարելի համար: Brent տեսակի նավթը թանկացել է մինչեւ 107,11 դոլար` մեկ բարելի համար:
Սպասվում է, որ այսօր Conference Board վերլուծական ընկերությունը կհրապարակի մայիսի համար ԱՄՆ տնտեսության նկատմամբ սպառողների վստահության ինդեքսի տվյալները, հաղորդում է Argumenti.ru-ն:
Ընթացիկ ամսում, ըստ փորձագետների գնահատականների, այդ ցուցանիշը 69,2-ից բարձրացել է 69,5 կետի:



























