Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է Հորմուզի նեղուցն անցնելու փորձից հետո երկու նավթատար լցանավի, ինչպես նաև մեկ քարշակ նավի վրա բռնկված հրդեհի մասին, հաղորդում է Press TV հեռուստաալիքը։
«Երկու նավթատար լցանավ և մեկ քարշակ նավ են բռնկվել՝ Հորմուզի նեղուցը չթույլատրված երթուղով անցնելու փորձի ժամանակ», — նշում է հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ լցանավերից մեկը պայթել է ականի վրա, իսկ երկրորդ լցանավի վրա հրդեհի պատճառը չի հստակեցվում։ Քարշակ նավը բռնկվել է երկրորդ լցանավին մոտենալուց հետո՝ հրդեհի մարմանն օգնելու նպատակով։
Ինչպես նշում է Press TV-ն, ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով իրենց վերահսկողության տակ են վերցրել LUCAS տեսակի երկու անօդաչու թռչող սարք՝ հաջողությամբ վայրէջք կատարեցնելով և առգրավելով դրանք։



























