Երևանում նոյեմբերի 5-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է Կառավարության ներկայացրած՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը։
Քննարկմանը մասնակցում են պատգամավորներ, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանը և վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։




























