Հայտնի հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկիի «Զմեռային պեյզաժ» նկարը Sotheby`s-ի ռուսական աճուրդում վաճառվել է գնահատված գնից զգալի բարձր գնով:
60-80 հազար ֆունթ սթերլինգ գնահատված կտավը վաճառվել է 277 հազար ֆունթ սթերլինգով: Աճուրդում ամենաթանկ լոտը եղել էՆատալյա Գոնչարովայի «Նատյուրմորտ» կտավը (1909 թվական), որը վաճառվել է 2,953 մլն ֆունթով:
Իր գնով երկրորդը եղել է Վասիլի Վերեշչագինի «Լրտեսը», որը վաճառվել է 1,049 մլն ֆունթով, հաղորդում է Lenta.ru-ն:
Ընդհանուր առմամբ, Sotheby`s-ի ռուսական աճուրդում ներկայացվել է 28 լոտ, որոնցից 13-ն այդպես էլ չեն գտել իրենց գնորդներին:



























