Իրանը բանակցություններ է վարում Տաջիկստանի հետ` խմելու ջուր գնելու խնդրի շուրջ: Այս մասին լրագրողներին հայտնել է Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն:
Ինչպես հայտնի է, Տաջիկստանը ջրի զգալի պաշարներ ունի, իսկ Իրանի որոշ նահանգներ ջրի լուրջ պակաս ունեն: Սակայն մինչ տաջիկական ջուրը կհասնի Իրան, այն պետք է կտրի ողջ Աֆղանստանի տարածքը, հաղորդում է «ԱԻՖ»-ը:
Իրանի էներգետիկայի նախարարի խոսքով, ջրի գնման շուրջ պայմանավորվածությունն արդեն փաստացի ձեռք է բերվել: Կողմերը պայմանավորվել են Աֆղանստանի հետ միասին միասնական էներգետիկ եւ ջրային միջանցք ստեղծել:
Իրանը պատրաստվում է ջրի դիմաց վճարել նավթով: Կողմեը քննարկում են նաեւ Տաջիկստանից էլեկտրաէներգիա գնելու հավանականությունը:




























