Ոստիկանության Վաղարշապատի բաժնում, մայիսի 27-ի երեկոյան, քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Գայ եւ Չոբանքարա կամարների տարածքով անցնող չգործող ջրատարում տղամարդու դիակ կա:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հիշյալ վայրում ոստիկանության ծառայողները հայտնաբերել են 48-ամյա Մայիս  Խաչիկյանի դիակը` բռնության հետքերով:

Ոստիկանության ծառայողների կողմից «տաք հետքերով» ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, Մաշտոցի փողոցի թիվ 79 շենքի մոտ, ֆինանսական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 33-ամյա Մարատ  Մարգարյանն իր «Նիսան-Մարչ» մակնիշի ավտոմեքենայի սրահում, դանակի չորս հարված հասցնելով, սպանել է Մ. Խաչիկյանին, դիակը տեղափոխել եւ գցել է ջրատարի մեջ ու հեռացել:

Մարատ  Մարգարյանը «Զվարթնոց» օդանավակայանից Մոսկվա-Երեւան չվերթով ՀՀ-ից մեկնելիս հայտնաբերվել եւ ոստիկանության ծառայողների կողմից բերման է ենթարկվել բաժին, որտեղ խոստովանել է իր  կատարած սպանությունը:

Հանցագործության գործիք հանդիսացող դանակն առգրավված է:

Մարատ  Մարգարյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: