Yandex Armenia-ն Newmag հրատարակչության մանկական և մեծահասակների համար նախատեսված գրքեր է նվիրել մարզային գրադարաններին
Yandex Armenia-ն 450 գիրք է նվիրել Տավուշի և Արմավիրի մարզերի գրադարաններին, որտեղ հայերեն դասական և ժամանակակից գրականության պակաս կար ։ Երեխաների և մեծահասակների համար նախատեսված գրքերը հրատարակել է հայկական Newmag հրատարակչությունը, որը դարձել է նախաձեռնության գործընկերը։

Գրքերը փոխանցվել են Տավուշի մարզային գրադարանին և Արմավիրի գրադարանի Մյասնիկյանի մասնաճյուղին։ Ընտրանիում ներառվել են հայ և արտասահմանցի հեղինակների ժամանակակից ու դասական ստեղծագործություններ։ Այն ներառում է տարբեր ժանրերի գրքեր՝ գեղարվեստականից մինչև գիտահանրամատչելի գրականություն, և նախատեսված է տարբեր տարիքի ընթերցողների՝ երեխաների, դեռահասների և մեծահասակների համար։ Նվիրաբերված գրքերի թվում են Նարինե Աբգարյանի «Մանյունյա» եռագրությունը, Ջեֆ Քիննիի «Թույլիկի օրագիրը» շարքի գրքերը, Ելենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին» շարքը, Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» վեպը, Հենրիխ Մխիթարյանի ինքնակենսագրական գիրքը, ինչպես նաև հայտնի մարդկանց կենսագրություններ և նոր տեխնոլոգիաների մասին գրքեր:

Newmag-ը մասնագիտացած է արտասահմանյան և հայ հեղինակների ստեղծագործությունները հայերենով հրատարակելու գործում, այդ թվում՝ մանկական գրականության։ Հրատարակչությունը նաև զարգացնում է ընթերցանության մշակույթը՝ կազմակերպելով գրքերին նվիրված միջոցառումներ և պատրաստելով նյութեր ծնողների ու մանկավարժների համար այն մասին, թե ինչպես քննարկել ստեղծագործությունները երեխաների հետ։
«Մի աշխարհում, որտեղ տեղեկատվությունն օրեցօր ավելանում է, իսկ դրա փոխանցման ձևաչափերը դառնում են ավելի կարճ, ընթերցանությունը երեխաների համար շարունակում է մնալ բարդ և ծավալուն տեքստերի հետ աշխատել, դրանք վերլուծել և հասկանալ սովորելու միջոցներից մեկը։ Սա հիմնարար հմտություն է հետագա կրթության, այդ թվում՝ գիտությունների և տեխնոլոգիաների ուսումնասիրման համար ։ Այդ պատճառով կարևոր է, որ երեխաները վաղ տարիքից հնարավորություն ունենան իրենց մայրենի լեզվով ժամանակակից գրքեր կարդալու, և մենք ուրախ ենք աջակցել այս նախաձեռնությանը, որի շնորհիվ մարզային գրադարաններում նոր գրականություն կհայտնվի», — Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյան։

«Գրքերը պետք է հասանելի լինեն յուրաքանչյուր երեխայի՝ անկախ նրանից՝ ՝ նա ապրում է Երևանում, Տավուշում, Արմավիրում, թե Հայաստանի որևէ այլ բնակավայրում։ Հրատարակչության խնդիրը ոչ միայն լավ գրքեր հրատարակելն է, այլև ապահովելը, որ դրանք հասնեն իրենց ընթերցողին ։ Մանկության տարիներին ձևավորված ընթերցանության սովորությունը հետագայում զարգացնում է մտածելու, վերլուծելու և աշխարհն ավելի լայն ընկալելու կարողությունը ։ Այդ պատճառով մեզ համար Yandex Armenia-ի այս նախաձեռնությունը պարզապես գրքերի նվիրատվություն չէ, այլ ներդրում է երեխաների կրթության և ընթերցանության մշակույթի զարգացման գործում », — Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյան։

Տավուշի մարզային գրադարանին և Արմավիրի գրադարանի Մյասնիկյանի մասնաճյուղին աջակցում են Bridge of Hope և COAF հիմնադրամները, որոնք Yandex Armenia-ի «Օգնենք միասին» ծրագրի գործընկերներն են։
Այս ծրագրի շրջանակում ընկերությունն աջակցում է մարզերում երեխաների և դեռահասների համար կրթության հասանելիության բարձրացմանն ուղղված նախագծերին: Yandex Go ծառայությունների այն օգտատերերի հետ միասին, որոնք միացրել են պարբերական նվիրատվությունների գործառույթը, ընկերությունն աջակցում է Bridge of Hope, COAF և Teach for Armenia հիմնադրամներին։ Դրանք բոլորն էլ աշխատում են երեխաների, դպրոցների և ուսուցիչների հետ, զարգացնում են ներառական կրթությունը և ստեղծում կրթության համար հավասար ու լրացուցիչ հնարավորություններ։











