Ռուսաստանում հուլիսի 1-ից օղին 1/3-ով կթանկանա: Ռուսաստանի ալկոհոլային ոլորտի կարգավորման մարմինը թունդ ալկոհոլային խմիչքների նվազագույն գների վեռրաբերյալ նոր նախագիծ է նախապատրաստել, ըստ որի օղու գինը կբարձրնա 28 տոկոսով:

Ինչպես գրում է «Կոմերսանտը», 0,5 լիտրանոց շշով վաճառվող օղու նվազագույն գինը հաստատվել է 99 ռուբլի, մեծածախ գինը` 109 ռուբլի, իսկ մանրածախ գինը` 125 ռուբլի: Արտադրողի մոտ ընթացիկ նվազագույն գինը կազմում է 77,7 ռուբլի, մեծածախ գինը` 85,5 ռուբլի, մանրածախ գինը` 98 ռուբլի:

Բացի օղուց, ալկոհոլային ոլորտի կարգավորման մարմինը կինդեքսավորի նաեւ ալկոհոլային այլ խմիչքների նվազագույն գները:

Այսպես. կես լիտրանոց շշով կոնյակի մանրածախ նվազագույն գինը հուլիսի 1-ից 219 ռուբլուց կբարձրանա 193 ռուբլու: Բրենդիի նվազագույն գինը 165 ռուբլուց կդառնա 190 ռուբլի:

Ինչպես գրում է РБК daily-ին, գների այս բարձրացումը պայմանավորված է ալկոհոլային խմիչքների ակցիզի բարձրացմամբ: Օղու դեպքում ակցիզային հարկը կհասնի 20 տոկոսի: