ԱՄՆ Վիրջինիա նահանգում թեթեւ շարժիչով երկու օդանավեր են բախվել: Վթարի հետեւանքով առնվազն երկու մարդ է զոհվել:

Բախումը տեղի է ունեցել Ուորենթոն-Ֆոքյեի օդանավակայանից 8 կմ հեռավորության վրա: Երկու օդանավերն էլ վայր են ընկել իրարից 1,6 կմ հեռավորության վրա: Նրանց բեկորները ցրիվ են եկել, հաղորդում է CNN-ն:

Օդանավերից մեկն ամբողջությամբ այրվել է, որում հայտնաբերվել է երկու մարդու դիակ, նրանց ինքնությունը պարզվում է: