Մերձմոսկովյան Ժուկովսկում կայացել է Ինդոնեզիայում Sukhoi SuperJet 100 ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհված ռուսաստանցիների հրաժեշտի արարողությունը:

Ժուկովսկի մշակույթի տան մոտ բազմաթիվ մարդիկ են հավաքվել, այդ թվում օդաչուներ, որոնք եկել էին վերջին հրաժեշտը տալու ինքնաթիռի անձնակազմին:

Նշենք, որ զոհերի մարմինները Մոսկվա էր տեղափոխվել դեռ անցած շաբաթ:

Սգո արարողության վայրը պատահաբար չի ընտրվել: Հենց Ժուկովսկում է գտնվում «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության գրասենյակը, այստեղ են ապրում եւ աշխատում շատ օդաչուներ եւ ավիակոնստրուկտորներ: