Միջազգային NEXT Property կառուցապատող ընկերությունն արձանագրում է հարևան երկրների գնորդների հետաքրքրության աճն իր անշարժ գույքի նախագծերի նկատմամբ։ Բաթումիում կառուցվող NEXT Address համալիրը վստահորեն դառնում է ընկերության պորտֆելի ամենապահանջված նախագծերից մեկը հայկական շուկայում։
Վրաստանի առաջատար ֆինանսական կառույցների հետ համագործակցության շնորհիվ NEXT Property-ն մշակել է գնման պարզ և մատչելի ֆինանսական առաջարկ՝ բավարարելու ներդրողների աճող պահանջարկը։
Գնման պայմանները՝
Կանխավճար՝ սկսած 3 000 ԱՄՆ դոլարից։
Ամսական վճար՝ սկսած 500 ԱՄՆ դոլարից։
Անտոկոս տարաժամկետ մարում՝ մինչև 2028 թվականի ավարտը։
Նման ֆինանսական պայմանները հազվադեպ առաջարկ են անգամ Վրաստանի անշարժ գույքի շուկայում, որն ավանդաբար մեծապես հիմնված է միջազգային ներդրումային կապիտալի վրա։
NEXT Property-ի մասին
NEXT Property-ն վրացական ծագում ունեցող միջազգային կառուցապատող բրենդ է, որն իր
նախագծերն իրականացնում է Վրաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում,
Քենիայում և Իսպանիայում։
Ընկերության պորտֆելն ընդգրկում է բնակելի և հյուրանոցային անշարժ գույքի ավելի քան 20 նախագիծ՝ 1 000 000 քմ-ից ավելի ընդհանուր մակերեսով, իսկ կառավարման ներքո գտնվող ակտիվների ծավալը կազմում է 1,1 միլիարդ ԱՄՆ դոլար։
NEXT Property-ն համագործակցում է միջազգային հյուրանոցային բրենդների և ոլորտի առաջատար կառույցների՝ այդ թվում՝ Radisson և Wyndham բրենդների հետ։ Ընկերության հաճախորդների աշխարհագրությունն ընդգրկում է ավելի քան 65 երկիր։
NEXT Address․ գտնվելու վայրը և ենթակառուցվածքներ
NEXT Address-ը բիզնես դասի բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր է՝ 110 000 քմ ընդհանուր մակերեսով։ Այն կառուցվում է Բաթումիի կենտրոնում՝ Հերոսների ծառուղում (Alley of Heroes)։
Այս հատվածն առանձնանում է հետիոտնային ակտիվ հոսքով և զբոսաշրջիկների ու օտարերկրյա բնակիչների կողմից կայուն պահանջարկով։ Համալիրը գտնվում է Adjarabet Arena (ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիա) մարզադաշտի և քաղաքի հիմնական տեսարժան ու ժամանցային վայրերի անմիջական հարևանությամբ։
Համալիրի հիմնական առանձնահատկություններն ու ենթակառուցվածքները՝
Առևտրային տարածքներ։ Համալիրի առաջին չորս հարկերը նախատեսված են առևտրային նշանակության տարածքների համար՝ խանութներ, սպասարկման կետեր, քոուորքինգ և բիզնես տարածքներ։
Ներքին ենթակառուցվածքներ։ Բնակիչների և հյուրերի համար նախատեսված են բացօթյա լողավազան, ֆիթնես կենտրոն, ռեստորանային տարածքներ, կանաչապատ տերասաներ և մանկական գոտիներ։
Տարվա բոլոր եղանակներին գործելու հնարավորություն։ Շահագործման մոդելը նախատեսված է ամբողջ տարվա ընթացքում վարձակալության պահանջարկ ապահովելու և անկախ սեզոնից հարմարավետ բնակության պայմաններ ստեղծելու համար։
Անշարժ գույքի մասնագիտական կառավարում։ Համալիրի կառավարումը, վարձակալների ներգրավումը և ընթացիկ գործառնական գործընթացների կազմակերպումն իրականացվելու են սեփական կառավարման ընկերության կողմից։
Օգտագործման ճկուն հնարավորություններ։ Ապարտամենտները կարող են ծառայել ինչպես անձնական բնակության, այնպես էլ վարձակալության միջոցով ներդրումային եկամուտ ստանալու նպատակով։
NEXT Property-ն գրասենյակ է բացում Երևանում
Միջազգային ընդլայնման ռազմավարության շրջանակում NEXT Property-ն պատրաստվում է Երևանում բացել իր պաշտոնական ներկայացուցչությունը։
Նոր գրասենյակը հնարավորություն կտա հայ ներդրողներին տեղում խորհրդատվություն ստանալ խմբի միջազգային նախագծերի և ներդրումային հնարավորությունների վերաբերյալ, ինչպես նաև գործարքները ձևակերպել անմիջապես կառուցապատողի հետ։



























