Թուրքիայի ընդդիմադիր «Նոր կուսակցության» առաջնորդ Օզգյուր Օզելը անդրադարձել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում հանրապետականների պարտությանը։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ «Նոր կուսակցության» առաջնորդ Օզգյուր Օզելը նշել է, թե ԱՄՆ–ում ընտրությունների արդյունքները հայտնի դառնալուց հետո ինքը հասկացավ, որ «մարդկությունը դեռ չի մահացել»։

«Ամերիկայում Էրդողանին սիրող միակ անձը Ամերիկան է ղեկավարում։ Թուրքիայում Թրամփին սիրող միակ անձը՝ Թուրքիան։ Ավտորիտար, պոպուլիստ ղեկավարների համար տերեւաթափը շարունակվում է»,–ասել է Օզգյուր Օզելը։