Ի սկզբանե Սոֆիա ուղևորվող երեք ինքնաթիռները Բուլղարիայում արտակարգ վայրէջք են կատարել ականապատման մասին ահազանգերից հետո, հայտնում է BNT հեռուստաալիքը։
«Երեք ինքնաթիռ արտակարգ վայրէջք է կատարել Բուլղարիայում հավանական վտանգի մասին ահազանգերի պատճառով»,— փոխանցում է հեռուստաալիքը։
Ինչպես հայտնում է BNT-ն, պայթեցման մասին սպառնալիքներն ստացվել են էլեկտրոնային փոստով։ Ընդ որում՝ չի հստակեցվում, թե կոնկրետ որ գերատեսչությունը կամ ընկերությունն է դրանք ստացել։
Երկու ինքնաթիռ վայրէջք է կատարել Սոֆիայի «Վասիլ Լևսկի» օդանավակայանում, երրորդը՝ Պլովդիվի օդանավակայանում։
Ֆինլանդիայի դատարանը Ռուսաստանից և Ադրբեջանից երկու նավաստու դատապարտել է ազատազրկման՝ ստորջրյա մալուխները վնասելու համար։


























