Մայիսի 28-ին, ժամը 19.00-ին, Կոմիտասի պողոտայի թիվ 61 շենքի մոտ իրար են բախվել  «Նիսան Մաքսիմա»  մակնիշի ավտոմեքենա եւ  «Յամահա»  մակնիշի  մոտոցիկլետ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մոտոցիկլետի վարորդը`  49-ամյա Գեւորգ Թումանյանը, տեղում մահացել է, իսկ նրա ուղեւորուհի` 35-ամյա Մարիաննա Խաչատրյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը, ժամը 22.40-ին, գիտակցության չգալով, մահացել է:

«Նիսան Մաքսիմա»-ի վարորդը եւ  ուղեւորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: