Նոյեմբերի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում Խոր Վիրապ բնակավայրում՝ «Նոյի այգու» դիմաց բախվել են «Nissan Rogue» մակնիշի և «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com—ը։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։