Մայիսի 27-ին, ժամը 02.30-ից 03.00-ն ընկած ժամանակահատվածում, Մաշտոցի պողոտայի եւ Ամիրյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել երկու անհայտ ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով վթարի մասնակից տաքսի ավտոմեքենայի ուղեւորը ստացել է մարմնական վնասվածքներ եւ բուժօգնության դիմել հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մայիսի 27-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Ալավերդի-Վանաձոր ճանապարհի 14-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-24» եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մայիսի 27-ին, ժամը 23.30-ին, Փափազյան փողոցից Հրազդանի կիրճ տանող ճանապարհին իրար են բախվել «Օպել» եւ «ՎԱԶ-21112» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-21112»-ի վարորդը եւ «Օպել»-ի 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Մայիսի 28-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Արմավիր-Էջմիածին ճանապարհի 10-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճանապարհի կանաչապատ գոտու ծառին, ինչի հետեւանքով 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Մայիսի 28-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արշալույս գյուղի ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի երկու ավտոմեքենա: Բախման հետեւանքով ավտոմեքենաներից մեկի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մայիսի 28-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երեւան-Երասխ ճանապարհի 20-րդ կմ-ին «ԳԱԶել-32213» մակնիշի ավտոմեքենա է շրջվել: Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Մայիսի 28-ին, ժամը 22.15-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է բախվել Շիրակի փողոցի թիվ 76 հասցեի պատին, ինչի հետեւանքով 2 ուղեւորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Բոլոր դեպքերում կատարվում է քննություն:




























